Չորրորդ քաղաքական տեսությունը
XX դարն ավարտվեց, սակայն միայն այսօր ենք հստակ գիտակցում այդ իրողությունը:
XX դարը գաղափարախոսությունների դար էր: Եթե մինչ այդ ժողովուրդների ու հասարակությունների կյանքում մեծ դեր ունեին կրոնները, տոհմականությունը, ազնվականությունն ու ազգ-պետությունները, ապա 20-րդ դարում քաղաքականությունը տեղափոխվեց գաղափարների ոլորտ` նորովի վերաձևելով աշխարհի քարտեզը, էթնոսներն ու քաղաքակրթություները: Այդ քաղաքական գաղափարախոսություները, երբեմն իրենց մեջ էին ներառում առավել հին ու խորը քաղաքակրթական տարրեր, իսկ հաճախ՝ ամբողջությամբ նոր էին:
XX դարում իրենց տարածվածության և ազդեցության գագաթնակետին հասած քաղաքական գաղափարախոսությունները Նոր ժամանակների ծնունդ էին, որոնք տարբեր ձևերով էին մարմնավորում Մոդեռնի ոգին, իսկ երբեմն նույնիսկ հակադիր գնահատականներով: